National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.06.2022
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Աղասի Մկոյանի թեկնածությունները
1 / 4

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Աղասի Մկոյանի թեկնածությունները: Հարցն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով քննարկվել է հունիսի 27-ի արտահերթ նստաշրջանում:

Առաջադրված թեկնածուների կենսագրությունը, գործունեությունը եւ անցած ուղին պատգամավորներին ներկայացրել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Ներկայացնելով իր տեսլականը՝ Արթուր Դավթյանը կարծիք է հայտնել, որ դատական իշխանությունը՝ որպես անկախ եւ ինքնուրույն ճյուղ, պետք է առավել ջանքեր գործադրի, որպեսզի իր առաքելությանը համապատասխան նպաստի իրավունքի գերակայության սկզբունքի իրացմանը, արդար եւ անաչառ արդարադատության իրականացմանը:

Անդրադառնալով դատական արդարադատության իրականացմանը՝ Արթուր Դավթյանն ընդգծել է, որ միայն դատական ակտերի եւ դրանց կայացման ամբողջ ընթացքի մշտադիտարկման արդյունքում է հնարավոր գնահատել գործընթացի արդյունավետությունը: Նա խոսել է ոլորտի՝ օրենսդրական լուծում պահանջող խնդիրներից եւ այս համատեքստում կարեւորել օրենսդրի հետ արդյունավետ համագործակցությունը:

«Հակակոռուպցիոն դատարանի եւ դատավորների գործունեությունը կրկնակի պատասխանատվություն է ենթադրում, քանի որ օրենքների, արդարադատության հանդեպ հանրության պատկերացումները, ընկալումները տարիներ շարունակ խեղվել են կոռուպցիոն ռիսկերի պատճառով: Հետեւաբար, հակակոռուպցիոն դատարանը՝ որպես արդարադատություն իրականացնող մարմին, կոռուպցիոն հանցագործությունների, դրանց իրականացման հարցում պետք է զրո հանդուժողականություն ցուցաբերի, ինչը կարող է հիմք լինել՝ կոռուպցիոն սխեմաները, ինստիտուտները բացառելու համար»,- ասել է Արթուր Դավթյանը:

Առաջադրված մյուս թեկնածուն՝ Նաիրա Հովսեփյանը, 26 տարուց ավելի է գործունեություն է ծավալում դատական համակարգում: Նրա գնահատմամբ՝ օրենքը փորձություն է անցնում Առաջին ատյանի դատարանում, քանի որ հենց Առաջին ատյանի դատավորն է տեսնում օրենքի բացերը: Թեկնածուի խոսքով՝ լինելով Առաջին ատյանի դատարանի դատավոր՝ ինքը բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրների մասին, ինչի արդյունքում օրենսդրական լուծումներ են տրվել:

Աղասի Մկոյանն էլ անդրադարձել է դատարանների ծանրաբեռնվածության խնդրին, կարեւորել այս հարցում օրենսդիր մարմնի գործուն մասնակցությունը: Նա վստահեցրել է, որ իր գիտելիքները եւ փորձը կներդնի ի շահ Հակակոռուպցիոն պալատի կայացման ու զարգացման:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am